Առևտրական կազմակերպություններին
Բացի բիզնես պրոցեսների և հաշվապահության ավտոմատացման համակարգերից, Հայկական Ծրագրերը առևտրական կազմակերպություններին առաջարկում է հատուկ առևտրային գործունեության ավտոմատացման համակարգեր:

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները:
ՀԾ-Պատվերների Հարթակ վեբ կայքը թույլ է տալիս պատվիրողներին և մատակարարներին պատվերների տրման ու ընդունման գործընթացները կատարել ժամանակակից և շատ ավելի հարմար միջավայրում:
ՀԾ-Առևտուր համակարգը թույլ է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել առևտրային կազմակերպությունների գործընթացները և հեշտացնել կառավարումը:
ՀԾ-Վաճառատեղ անվճար համակարգով փոքր խանութները կարող են ավտոմատացնել իրենց հաշվառումը:

Այս համակարգերից յուրաքանչյուրը գերազանց լուծում է այն խնդիրները, որոնց համար նախատեսված է: Հայկական Ծրագրերն առաջարկում է համակարգերը ոչ միայն որպես առանձին լուծումներ: Եթե կազմակերպությունն օգտագործում է մեկից ավելի համակարգեր, դրանք կարող են ներդրվել սերտորեն համակցված տարբերակով, ինչը բազմապատկում է յուրաքանչյուր համակարգի արդյունավետությունը, թույլ է տալիս ստանալ կազմակերպության գործընթացների ավտոմատացման ամբողջական լուծում, ապահովում է լրացուցիչ հնարավորություններ ու հարմարավետություն:
Բեռնել
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Առևտուր համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Վաճառատեղ համակարգի նկարագրությունը