Պայմանագիր ԱՅԲ կրթական հիմնադրամի հետ

2013թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և ԱՅԲ կրթական հիմնադրամ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

Համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:


ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Աշակերտների ուսման վարձի հաշվառում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number