b2b.armsoft

b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության հարթակ է ամենատարբեր բիզնեսների համար։ Հարթակը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել փաստաթղթեր՝ ավտոմատացնելով կարևոր բիզնես պրոցեսներ։ Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերն ինտեգրված են b2b.armsoft հարթակի հետ, այսինքն՝ հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես ՀԾ համակարգերի մեջ։ ՀԾ համակարգերը ծանուցում են ստացված փաստաթղթերի և տվյալների առկա թարմացումների մասին։ Հարթակը հասանելի է նաև վեբ բրաուզերների միջոցով՝ b2b.armsoft.am կայքից։

B2B