b2b.armsoft
Տվյալների էլեկտրոնային փոխանակում
b2b.armsoft հարթակը թույլ է տալիս ավտոմատ ստեղծել և փոխանակել մի շարք էլեկտրոնային փաստաթղթեր: Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է գործընթացները։ Փաստաթղթերը կարելի է փոխանակել անմիջապես ՀԾ համակարգերի միջև կամ Web-ով: b2b.armsoft հարթակի միջոցով հնարավոր է ավտոմատ ստեղծել և փոխանակել հետևյալ փաստաթղթերը`

Պատվեր

Գնորդները կարող են իրենց ՀԾ համակարգերից կամ patver.armsoft.am կայքից մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը:

Փոխանցման հաշիվ

ՀԾ համակարգերում կարելի է ստեղծել փոխանցման հաշիվներ, որոնք այնուհետև կարելի է ուղարկել համապատասխան գործընկերոջը և հետևել փաստաթղթի վիճակին: Փոխանցման հաշիվների հիման վրա կարելի է ստեղծել հաշիվ-ապրանքագրեր, վճարված փոխանցման հաշիվների հիման վրա` նաև դրամարկղ կամ հաշվարկային հաշվին մուտքի փաստաթղթեր: Գնորդը ստացված Փոխանցման հաշվի հիման վրա կարող է ստեղծել փոխանցման փաստաթուղթ:

Հաշիվ-ապրանքագիր

Գնորդների մոտ խնդիր է առաջանում մատակարարված ապրանքները սեփական աշխատանքային համակարգ ավտոմատ մուտքագրելիս: Պատճառն այն է, որ մատակարարներն ու գնորդները ապրանքների համար օգտագործում են յուրաքանչյուրն իր կոդավորումը, որոնք տարբերվում են իրարից: Ապրանքները հնարավոր չէ նույնականացնել նաև անվանումով, քանի որ դրանք կարող են հաճախ փոփոխման ենթարկվել: b2b.armsoft հարթակն առաջարկում է այս խնդրի գերազանց լուծում: ՀԾ բոլոր համակարգերում Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը բերվել է համընդհանուր ֆորմատի: Ի տարբերություն, օրինակ, e-Invoicing-ով ուղարկվող Հաշիվ-ապրանքագրերի, ՀԾ համակարգերում ստեղծվող Հաշիվ-ապրանքագրերը ներառում են ներքին բիզնես-գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ մի շարք լրացուցիչ կարևոր տվյալներ` ապրանքների կոդերը, զեղչերի կիրառման դեպքում դրանց մասին ինֆորմացիա և այլն: ՀԾ համակարգերում նաև հնարավորություն է ավելացել, որը թույլ է տալիս մեկ կոճակով Հաշիվ-ապրանքագրերն ուղարկել համապատասխան գործընկերներին: Հաշիվ-ապրանքագրերի նոր ֆորմատը և միասնական ապրանքացանկերի առկայությունը լուծում են ապրանքների նույնականացման խնդիրը Հաշիվ-ապրանքագրերը ստացողների մոտ և թույլ են տալիս դրանք ավտոմատ ներմուծել սեփական ՀԾ համակարգ:

Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ

ՀԾ համակարգերում կարելի է կազմել գործընկերոջ հետ փոխհաշվարկի ստուգման ակտ: Ակտում ներառվում են նշված ժամանակահատվածի սկզբնական և վերջնական մնացորդները, ժամանակահատվածի ընթացքում կատարված գործարքները: Ստեղծված փաստաթուղթն ուղարկվում է գործընկերոջը, որն իր համակարգում ստուգում է տվյալ ժամանակահատվածի տվյալները և հաստատում է ակտը կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է ուղարկողին:

Patver Patver