b2b.armsoft
Տեղեկատվական ծառայություններ
b2b.armsoft հարթակը թույլ է տալիս օգտվել մի շարք տեղեկատվական ծառայություններից։ Դա ապահովում է տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին ստացումը, զգալի կրճատում և հեշտացնում է կատարվող աշխատանքները։

Կազմակերպությունների տեղեկատու

b2b.armsoft հարթակում հավաքագրված են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր կազմակերպությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ: Սա ՀԾ համակարգերով աշխատող կազմակերպություններին ընձեռում է ևս մեկ նշանակալի առավելություն: Գործընկերոջ քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն գործընկերոջ ՀՎՀՀ-ն կամ անվանումը, հնարավոր է գործընկերոջ մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից: Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

Քարտեզագրված կազմակեպությունների տեղեկատու

Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, գրասենյակներ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Այս տեղեկատուն պարունակում է ոչ միայն առանձին կազմակերպությունների տվյալները, այլև յուրաքանչյուր մասնաճյուղի, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի, գործունեության ոլորտի մասին և այլ տվյալներ: Տեղեկատուն չափազանց հարմար գործիք է պատվերների հավաքագրման և լոգիստիկ խնդիրներ ունեցող մատակարարների համար: Այդ կազմակերպություններին և նրանց տվյալները կարելի է տեսնել անմիջապես b2b.armsoft հարթակում` քարտեզի վրա:

Խոշոր հարկատուներ

b2b.armsoft հարթակում ներկայացված են ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների մասին տեղեկատվական տվյալներ։ Տեղեկատուն պարունակում է նշված ժամանակահատվածի համար խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծության մասին մանրամասն տեղեկատվություն։

Ֆինանսական կազմակերպությունների տեղեկատու

Տեղեկատուն պարունակում է Հայաստանի բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունններ: Այս տվյալների հիման վրա ՀԾ համակարգեր են ներմուծվում նոր բացված բանկերը և թարմացվում են գործող բանկերի տվյալները:

Արտարժույթի փոխարժեքներ

Տեղեկատուն պարունակում է ՀՀ բանկերի և Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող արտարժույթի փոխարժեքների մասին տեղեկատվություն։ Ծառայության մեջ ներառված փոխարժեքի հաշվիչը հնարավորություն է տալիս հաշվել ընտրված արժույթների փոխարժեքները ինքնաշխատ եղանակով։

Ապրանքների միասնական տեղեկատու

Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է մանրածախ և մեծածախ առևտրում կիրառվող ապրանքների մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 110,000-ից ավելի տնտեսական և մթերային ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն անընդհատ համալրվում է նոր ապրանքներով: Ապրանքների միասնական տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։ Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

Դեղատան ապրանքներ

Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է դեղատներում կիրառվող ապրանքների մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 12,000-ից ավելի դեղատան ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն անընդհատ համալրվում է նոր ապրանքներով: Դեղատան ապրանքների տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։ Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

Մատակարարներ

Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը b2b.armsoft հարթակում: Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:

ԱԴԳՏ դասակարգիչ

ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ծառայություններին կցել ԱԴԳՏ (Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների) դասակարգիչը։

ԱՏԳԱԱ դասակարգիչ

ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ապրանքներին կցել ԱՏԳԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգիչը։

Աշխատանքային օրացույց

Ծառայությունը տրամադրում է ՀՀ-ում նշվող տոների, հիշատակի և ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ տեղեկություն: Օրացույցում հրապարակված տեղեկության հիման վրա ՀԾ համակարգերում թարմացվում են աշխատավարձի հաշվարկում օգտագործվող աշխատանքային օրերը և ժամերը:

Հաշվապահի օրացույց

Ծառայությունը տրամադրում է հարկերի և այլ պարտադիր վճարների, դրանց վճարման ժամկետների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների (ֆինանսական, հարկային և այլն) և դրանց ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկատվություն՝ հրապարակված օրացույցում

Patver Patver

ՀԾ-Հաշվապահ
Ցուցադրական (7.3.14)



ՀԾ-Հաշվետար
-->