Պայմանագիր Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈւՎԿ-ի հետ

2014թ. ապրիլին Հայկական Ծրագրեր ընկերության և Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը:

Ենթահամակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության հիմնական միջոցների հաշվառման գործընթացը և հաշվետվությունների ստացումը:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
Patver software_of_the_year Support center phone number