FATCA –ով պահանջվող գործընթացների ավտոմատացումը ՀԾ-Բանկ համակարգում

ՀԾ-Բանկ համակարգում ստեղծվել է նոր FATCA մոդուլ, որը թույլ է տալիս բանկերին հեշտությամբ իրականացնել FATCA (Foreign Account Tax Compliance Act - Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտ) պահանջներին համապատասխան հետևյալ գործընթացները.

  • ԱՄՆ հաշվետու անձանց (US Person) ավտոմատ բացահայտում և ուսումնասիրություն ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների համար
  • ԱՄՆ հաշվետու անձանց (US Person) FATCA պահանջներով դասակարգում
  • Իրավաբանական անձանց և նրանց լիազորված անձանց, սեփականատերերի բացահայտում և դասակարգում
  • FATCA պահանջներով դասակարգված հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հաշվառում, փաստաթղթերի լրացում և դրանց բազմամակարդակ հաստատումներ
  • Համապատասխան հաճախորդների գծով ըստ դասերի և այլ չափանիշների հաշվետվությունների ստացում և վերլուծություն
  • ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) կողմից սահմանած ձևաչափերով համապատասխան հաշվետվությունների ստացում
Patver software_of_the_year Support center phone number