Պայմանագիր Ջեներալ Դիստրիբյուշն ընկերության հետ

2013թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Ջեներալ Դիստրիբյուշն ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Վաճառքների Կառավարում (ՀԾ–Շարժական Առևտուր) ենթահամակարգը:

Համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել գնորդների պատվերները: Գրանցված պատվերների վերլուծության արդյունքներով հնարավորություն է ստեղծվում պլանավորել սեփական արտադրության և ապրանքների Վաճառքների Կառավարումների ժամկետները և ծավալները, կրճատել մեծաքանակ պաշարների պահպանման ծախսերը` միաժամանակ ապահովելով իրացման շղթայի անընդհատությունը:

Շարժական սարքերի (պլանշետ, հեռախոս) օգտագործումը կապահովի մենեջերների և առաքիչների աշխատանքի լիովին ավտոմատացում և կապահովի սերտ կապ գրասենյակային մասի հետ:

Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների գրանցումը հնարավորություն է տալու տեսնել խանութները Google-ի քարտեզների վրա, գրանցել գործակալների փաստացի և պլանավորված այցերը: Այդ տվյալները հնարավորություն են տալիս կազմել օպտիմալ երթուղիներ, վերահսկել պատվերների հավաքագրման և առաքման գործընթացը:

Patver software_of_the_year Support center phone number