Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է նոր սերնդի ՀԾ-Առևտուր 6 համակարգը

ՀԾ-Առևտուր 6 համակարգը նախատեսված է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար, իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ կազմակերպությունների համար:

ՀԾ-Առևտուր 6 համակարգն ապահովում է մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում:

ՀԾ-Առևտուր 6 համակարգի հիմնական առավելություններն են.

  • Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
  • Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
  • Համակցում նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ
  • Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
  • Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
  • Մշտապես թարմացվող համակարգ
  • Մշտապես թարմացվող համակարգ
  • Բանկային հաշիվների կառավարում անմիջապես առևտրային համակարգից
  • Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի հետ
  • Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
  • Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ
  • Տեղադրման և օգտագործման պարզություն
  • Տվյալների պաշտպանվածության բարձր մակարդակ

ՀԾ-Առևտուր 6 համակարգի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ, զարգացվել համակարգի ֆունկցիոնալ և ինտերֆեյսային հնարավորությունները:

Անցումը ներկա ՀԾ-Առևտուր համակարգից նոր` ՀԾ-Առևտուր 6 համակարգին, կատարվում է ավտոմատ և առանց լրացուցիչ վճարի:

Patver software_of_the_year Support center phone number