ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի ցուցադրական տարբերակը հասանելի է հարթակներում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի ցուցադրական տարբերակը արդեն հասանելի է Google Play և App Store հարթակներում: Մնացած հավելվածների նմանությամբ կարող եք ներբեռնել և տեղադրել հավելվածը ձեր սմարթֆոնի մեջ և ծանոթանալ ՀԾ-ՄոբայլԲանկ համակարգի հնարավորություններին և ֆունկցիոնալությանը:


ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի նախնական տարբերակում իրականացված է հետևյալ ֆունկցիոնալությունը

  • Հաշվի մնացորդների և գործառնությունների դիտում
  • Պլաստիկ քարտերի մնացորդների (ներառյալ online մնացորդը) և գործառնությունների դիտում
  • Վարկերի ընթացիկ վիճակների, մարումների գրաֆիկի և կատարված գործառնությունների դիտում
  • Ավանդների ընթացիկ վիճակների և կատարված գործառնությունների դիտում
  • Ընթացիկ արտարժույթի փոխարժեքների դիտում
  • Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների (ցուցակով և քարտեզի վրա) դիտում և փնտրում
  • Փոխանցումների (սեփական հաշիվների միջև, նախապես ստեղծված շահառուների ցանկից և ՀՀ տարածքում այլ շահառուի) կատարում
  • Արտարժույթի փոխանակումների կատարում
  • Կոմունալ վճարումների կատարում
  • Վճարումների պատմության դիտում և բոլոր տեսակի վճարումների (ներառյալ ոչ մոբայլ հավելվածում ստեղծվածների) ստորագրում, կատարված վճարումների պատճենում
  • Ձևանմուշների դիտում, դրանց հիման վրա վճարումների կատարում և նոր ձևանմուշների ստեղծում
  • Մուտքային և ելքային նամակների դիտում
  • Նամակների ստեղծում (առանց ֆայլերի կցման հնարավորության)
  • Գործողությունների մատյանի դիտում
  • Գաղտնաբառի փոփոխում

Հետևեք ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի թարմացումներին մշտապես ավելացվող նոր ֆունկցիոնալությանը ծանոթանալու համար:


Patver software_of_the_year Support center phone number