Պայմանագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ ՊԿՀ-ի հետ

2014թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ կրթության գիտության նախարարության աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը:

Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number