ՀԾ-Հաշվապահ 7
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է
ՀԾ-Հաշվապահ 7 նոր սերնդի հաշվապահական համակարգը:
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում:
Դիտել
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր:
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:
Վերլուծական հաշվառում անալիտիկ խմբերով
Անալիտիկ խմբերը ծառայում են սինթետիկ հաշիվներով լրացուցիչ վերլուծական հաշվառում կազմակերպելու համար: Անալիտիկ խմբերի օգնությամբ կարելի է հաշվառել, օրինակ, եկամուտները և ծախսերը` ըստ պրոյեկտների, հոդվածների կամ բիզնեսի ուղղությունների (սեգմենտների):
Կադրային հաշվառում
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը թույլ է տալիս լուծել կազմակերպության կադրային գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հիմնական խնդիրներ` ընդունման, փոխադրման և ազատման հրամանների գրանցում, աշխատակցի անձնական թերթիկի ձևավորում:
Բեռնամաքսային հայտարարագրի (ԲՄՀ) ձևակերպում
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել ՀՀ ներմուծվող ապրանքների բեռնամաքսային հայտարարագրի (ԲՄՀ) ձևակերպումը:
Ապրանքների ձեռքբերման և իրացման ԱԱՀ-ի հաշվառում
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գրանցվում են դեբետային ԱԱՀ-ի հաշվառման մատյաններում:
Իրացման դեպքում ապրանքի կրեդիտային և դրանց համապատասխան դեբետային ԱԱՀ-ի գումարները իրենց արտացոլումն են ստանում Վաճառքների վերլուծություն մատյանում:
Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ավելացել է հնարավորություն ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:
Հաշվապահական տվյալների պաշտպանվածություն Dropbox ամպային պահոցում
ՀԾ-Հաշվապահ 7-ի տվյալների պահոցների պահուստային պատճենները պարբերաբար ձայնագրվում են Dropbox ամպային պահոցում:
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ
ՀԾ-Հաշվապահ 7-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ բիզնես համակարգերի` օրինակ առևտրական կամ արտադրական լուծումների հետ:
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ
այստեղ:
ՀԾ-ՀԱՇՎԱՊԱՀ 7 ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի թողարկումը նախատեսվում է 2017թ.-ի հուլիս ամսին:
01.07.2017թ.-ից գործելու է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի և տարեկան սպասարկման հետևյալ գնացուցակը:
ՀԾ-Հաշվապահ 7 |
Գին |
Համակարգ 1 աշխատատեղի համար |
298 000 |
Համակարգ 4 աշխատատեղի համար |
560 000 |
Համակարգ 9 աշխատատեղի համար |
750 000 |
|
Տարեկան սպասարկում 1 աշխատատեղի համար |
105 000 |
Տարեկան սպասարկում 4 աշխատատեղի համար |
180 000 |
Տարեկան սպասարկում 9 աշխատատեղի համար |
240 000 |
Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
- ՀԾ-Հաշվապահ 6-ի սպասարկման մեջ գտնվող պատվիրատուները ՀԾ-Հաշվապահ 7-ին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման:
- Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի սպասարկումն ավարտվել է, ՀԾ-Հաշվապահ 7-ին անցնելու համար պետք է կնքեն տարեկան սպասարկման պայմանագիր:
Խրախուսման միջոցառումներ
- Այն պատվիրատուները, ում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի սպասարկումն ավարտվում է 01.07.2017- 01.10.2017 ժամանակահատվածում կարող են մինչև 01.07.2017թ.-ը կնքել տարեկան սպասարկման պայմանագիրը` վճարելով այդ պահին գործող գնացուցակի գումարը:
- Այն պատվիրատուները, ովքեր ընթացիկ սպասարկման պայմանագիրը կկնքեն նախորդ պայմանագրի ավարտից 20 աշխատանքային օրվա ընթացքում, կստանան 10000 դրամի չափով զեղչ:
- ՀԾ-Հաշվապահ 7 և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերը միաժամանակ օգտագործողները սպասարկման պայմանագիրը կնքելիս կստանան 10000 դրամի չափով զեղչ:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի վաճառքի դադարեցում, սպասարկում և զարգացում
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի վաճառքը և տարեկան սպասարկման պայմանագրերի վերակնքումը:
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները: