ՀԾ-Առևտուր 7
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է ՀԾ-Առևտուր 7 նոր սերնդի մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման համակարգը:

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակցում b2b.armsoft հարթակի հետ

b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր: ՀԾ-Առևտուր 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:

Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում

ՀԾ- Առևտուր 7 համակարգում ավելացել է հնարավորություն, որը թույլ է տալիս ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:

Տվյալների պաշտպանվածություն Dropbox ամպային պահոցում

ՀԾ- Առևտուր 7-ի տվյալների պահոցների պահուստային պատճենները պարբերաբար ձայնագրվում են Dropbox ամպային պահոցում:

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ

ՀԾ- Առևտուր 7-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ հաշվարկային համակարգերի` օրինակ հաշվապահական լուծուման հետ:

ՀԾ-Առևտուր 7 համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԾ-ԱՌԵՎՏՈՒՐ 7 ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԾ-Առևտուր 7 համակարգի թողարկումը նախատեսվում է 2017թ.-ի հուլիս ամսին:
01.07.2017թ.-ից գործելու է ՀԾ- Առևտուր 7 համակարգի և տարեկան սպասարկման հետևյալ գնացուցակը:
ՀԾ-Առևտուր 7 Գին
Համակարգ 1 աշխատատեղի համար 160 000
Համակարգ 4 աշխատատեղի համար 290 000
Համակարգ 9 աշխատատեղի համար 390 000
Տարեկան սպասարկում 1 աշխատատեղի համար 65 000
Տարեկան սպասարկում 4 աշխատատեղի համար 110 000
Տարեկան սպասարկում 9 աշխատատեղի համար 150 000
Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
  • ՀԾ-Առևտուր 6-ի սպասարկման մեջ գտնվող պատվիրատուները ՀԾ-Առևտուր 7-ին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման:
  • Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Առևտուր 6 համակարգի սպասարկումն ավարտվել է, ՀԾ-Առևտուր 7-ին անցնելու համար պետք է կնքեն տարեկան սպասարկման պայմանագիր:

Խրախուսման միջոցառումներ

  • Այն պատվիրատուները, ում ՀԾ-Առևտուր 6 համակարգի սպասարկումն ավարտվում է 01.07.2017- 01.10.2017 ժամանակահատվածում կարող են մինչև 01.07.2017թ.-ը կնքել տարեկան սպասարկման պայմանագիրը` վճարելով այդ պահին գործող գնացուցակի գումարը:
  • Այն պատվիրատուները, ովքեր ընթացիկ սպասարկման պայմանագիրը կկնքեն նախորդ պայմանագրի ավարտից 20 աշխատանքային օրվա ընթացքում, կստանան 5000 դրամի չափով զեղչ:

ՀԾ-Առևտուր 6 համակարգի վաճառքի դադարեցում, սպասարկում և զարգացում

01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Առևտուր 6 համակարգի վաճառքը և տարեկան սպասարկման պայմանագրերի վերակնքումը:
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Առևտուր 6 համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները:

B2B Armsoft Support
software_of_the_year Apricot Software