Խրախուսման միջոցառում ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերը միաժամանակ օգտագործողներին: Սպասարկման 3 անվճար ամիսներ

Հայկական Ծրագրեր Ընկերության հաշվապահական համակարգերը սերտորեն ինտեգրված են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ: Այս հանգամանքն էական հարմարություն է ընձեռում հաշվապահական համակարգերի Պատվիրատուներին:


Հայկական Ծրագրեր Ընկերությունը որոշել է լրացուցիչ խրախուսել այն Պատվիրատուներին, որոնք միաժամանակ օգտագործում են ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերը:


Միջոցառման շրջանակում,ՀԾ-Հաշվապահ համակարգի այն Պատվիրատուները, որոնք նաև օգտագործում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը,12 ամսվա սպասարկմանը լրացուցիչ կստանան ևս 3 ամսվա սպասարկում: Ընդ որում, եթե Պատվիրատուն մի քանի բանկում ունի հաշիվներ և այդ բանկերում օգտվում է ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից, նա կստանա 3 ամսվա լրացուցիչ սպասարկում յուրաքանչյուր ՀԾ-ԻնտերնետԲանկի համար: Օրինակ` 2 բանկերում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից օգտվողը կստանա 6 ամսվա լրացուցիչ սպասարկում, 3 բանկերում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից օգտվողը` 9 ամսվա և այլն:

Խրախուսումից կարող են օգտվել ինչպես ՀԾ-Հաշվապահ համակարգը նոր ձեռք բերողները, այնպես էլ ՀԾ-Հաշվապահի սպասարկման գործող պայմանագիր ունեցող պատվիրատուները:


ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը տրամադրող բանկերի ցանկը բերված է ստորև.

  • Ամերիաբանկ
  • Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
  • Արարատբանկ
  • Արմսվիսբանկ
  • Բիբլոս Բանկ Արմենիա
  • ԲՏԱ Բանկ
  • Զարգացման Հայկական Բանկ
  • Կոնվերս Բանկ
  • Հայբիզնեսբանկ
  • Պրոմեթեյ Բանկ

Խրախուսման միջոցառումից օգտվելու կարգը հետևյալն է:

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի «Փաստաթղթեր» բաժնում պետք է սեղմել «Դիմում ՀԾ-ին» տողը: Բանկն ավտոմատ կտեղեկացնի Հայկական Ծրագրերին, որ տվյալ Պատվիրատուն օգտվում է ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից: Եթե պատվիրատուն օգտագործում է մի քանի բանկերի ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը, այս գործողությունը պետք է կատարի յուրաքանչյուր բանկի ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում: Հայկական Ծրագրերը արագորեն կտեղեկացվի այդ մասին և տվյալ Պատվիրատուին կտա լրացուցիչ սպասարկման ամիսներ:


Internet Bank

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով Դուք կարող եք դիմել ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկման բաժին` 010 574734 հեռախոսահամարով:

Patver software_of_the_year Support center phone number