Պայմանագիր Նատալի Ֆարմ ՍՊԸ-ի հետ

2013թ. մարտին Հայկական Ծրագրեր և Նատալի Ֆարմ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր
  • Ծրագրային կապուղի

Համակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ունենալ միասնական տվյալների բազա և ծրագրային կապուղու միջոցով կապ հաստատել պատվիրատուի մոտ աշխատող այլ համակարգերի հետ:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number