Պայմանագիր Թել-Սել ընկերության հետ

   2016թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Թել-Սել ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի Թել-Սել ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Բանկ համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Վճարումներ
  • OLAP

   Համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի.

  • Դյուրին կազմակերպել հաշվապահական հաշվառման գործընթացը
  • Կապակցել տերմինալների, օպերատորների և ինկասատորների հաշվառումները ֆինանսական հաշվառման հետ
  • Մեկ տեղում հաշվառել տերմինալներով ընդունված վճարումները, գործընկերներին կատարված փոխանցումները, հաճախորդների դիմումները և ինկասացիաների ձևակերպումները` նվազագույնի հասցնելով տվյալները ձեռքով մուտքագրելու աշխատանքը
  • Առավել դյուրին դարձնել ՀՀ ԿԲ ներկայացվող և ներքին հաշվետվությունների ստացումը:
Patver software_of_the_year Support center phone number