ՀԾ-Ձեռնարկություն համակարգում ավելացել է նոր` Ավտոտնտեսություն ենթահամակարգը

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգում, 4.29.0 տարբերակում ավելացել է նոր ենթահամակարգ` Ավտոտնտեսություն:

   Ենթահամակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ունեն սեփական տրանսպորտային միջոցներ, վարում են վառելիքի առանձնացված հաշվառում, դուրս են գրում ուղեգրեր և հետևում են ավտոմեքենաների պլանավորված նորոգումներին:

   Ավտոտնտեսություն ենթահամակարգի միջոցով հնարավոր է`

  • գրանցել կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունները,
  • հետևել վառելիքի քանակային հաշվառմանը` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
  • ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա կատարել նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
  • վարել ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • մուտքագրել ավտոմեքենաների վազքաչափերը և վերջնական ցուցիչները ըստ ուղեգրերի և նորոգումների
  • կատարել նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը

   Ենթահամակարգը կարող է աշխատել ինչպես առանձնացված, այնպես էլ տվյալներ  փոխանակելով ՀԾ-Ձեռնարկության մյուս ենթահամակարգերի հետ:

   Վառելիքի ծախսերը, ձեռքբերումները, գերածախսերը, ավտոմեքենաների նորոգումները հնարավոր է արտացոլել Ապրանքանյութական արժեքներ, Հաշվապահություն ենթահամակարգերում:

Patver software_of_the_year Support center phone number