Նոր համագործակցության պայմանագրեր

   2016 թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքել հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող Կապիտալ ըքաունթինգ ցենտր և Էյ Այ Թի Սի ընկերությունների հետ:

   Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6  համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ:

   Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին:

Patver software_of_the_year Support center phone number