Հայկական Ծրագրեր ընկերությունը 30 տարեկան է

   Հայկական Ծրագրեր ընկերությունը հիմնադրվել է 1987 թ. մայիսին: Այն Հայաստանի ամենահին մասնավոր ընկերությունն է:

   Մենք զբաղվում ենք բանկային, ինտերնետ բանկինգի, ERP, հաշվապահական, առևտրային համակարգերի մշակմամբ և ներդրմամբ: Այսօր Հայկական Ծրագրերն ունի 10 համակարգեր, որոնցից յուրաքանչյուրը առաջատարն է իր ոլորտում: Մեր համակարգերն օգտագործում են մոտ 10 000 կազմակերպություններ: Մեր վերջին մշակումը` b2b.armsoft հարթակը, հեղափոխական երևույթ է Հայաստանի ընկերությունների համար: Այն պարունակում է չափազանց հարմար տեղեկատվական գործիքներ, թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր, իրականացնել էլեկտրոնային առևտուր, աշխատել բոլորովին նոր ու արդյունավետ գործարար միջավայրում:

   Հայկական Ծրագրեր ընկերությունն ունի 150 բարձ որակավորման մասնագետներ: Մեր ծրագրավորողներն ունեն 280-ից ավելի Microsoft-ի, իսկ հաճախորդների սպասարկող անձնակազմը մոտ 290 ACCA, ՀՀ ֆինանսների նախարարության, Հաշվապահների ասոցիացիայի, ՀՀ ԿԲ բանկի գլխավոր հաշվապահի և աուդիտորի և այլ սերտիֆիկատներ:

   Հայկական Ծրագրեր ընկերությունն արդեն 30 տարեկան է:

  

   Դիտեք մեր 30-ամյակին նվիրված տեսանյութը:

Patver software_of_the_year Support center phone number