Պայմանագիր ՀՀ արտաքին գործերի նախարարություն հետ

   2017թ. մայիսին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2015թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Նախարարությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number