Տեղի ունեցավ VASCO և Հայկական Ծրագրեր ընկերություների կազմակերպած բանկային համաժողովը

   2017թ. hուլիսի 11-ին տեղի ունեցավ  VASCO և Հայկական Ծրագրեր ընկերություների կազմակերպած բանկային համաժողովը  (Banking Summit Armenia 2017) «Ինչպես կանխարգելել զեղծարարությունը բանկային գործողությունների շղթայում, միաժամանակ օգտագործողներին մատուցելով լավագույն ծառայությունները» թեմայով, որի ընթացքում  ներկայացվեց բանկային ծրագրերի անվտանգությունը բարձրացնելու նորագույն գործիքներ:

   Քննարկվեցին անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես`

  • ի՞նչ սպառնալիքներ կան ներկայիս օնլայն տիրույթում,
  • ինչպե՞ս ներդնել ուժեղ պաշտպանություն տարբեր օնլայն սպառնալիքների դեմ,
  • ինչպե՞ս զարգացնել բազմակողմանի անվտանգությունը ժամանակակից բանկում,
  • անվտանգությունը և հարմարավետությունը ինչպիսի՞ ազդեցություն ունեն բանկային համակարգի զարգացման ստրատեգիայի վրա, և այլն։

   Ներկայացվեցին VASCO-ի առաջարկած նորագույն լուծումները քննարկված խնդիրների համար։

Patver software_of_the_year Support center phone number