Պայմանագիր Ինեկոբանկ ընկերության հետ

   2017թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Ինեկոբանկ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի ներդրման պայմանագիր:

   Ինեկոբանկ ընկերությունը 2016թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Ընկերությունում արդեն ներդրված են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ, Նյութական արժեքներ և Ավտոտնտեսություն ենթահամակարգերը:

   Նոր ենթահամակարգերի ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Ինեկոբանկ ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software