Պայմանագիր Էյ Էյ Էֆ Փի Սի հայ-ամերիկյան ՀՁ ընկերության հետ

   2017թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Էյ Էյ Էֆ Փի Սի հայ-ամերիկյան ՀՁ ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Էյ Էյ Էֆ Փի Սի հայ-ամերիկյան ՀՁ (Մելո Գրանո, Յանկո )ընկերությունը ստեղծվել է 2003թ-ին: Ընկերությունը զբաղվում է մակարոնեղենի, խմորեղենի և սառը ըմպելիքի արտադրությամբ և վաճառքով: Կազմակերպությունը մակարոնեղենի արտադրությամբ և վաճառքով հանդիսանում է շուկայի առաջատարներից: Արտադրանքը թողարկվում է բարձրակարգ իտալական հոսքագծով, որը միակն է ՀՀ-ում:

    ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Էյ Էյ Էֆ Փի Սի հայ-ամերիկյան ՀՁ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software