Պայմանագիր Կրեատիվ Սոլյուշնս ընկերության հետ

   2015թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Կրեատիվ Սոլյուշնս ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

   Համակարգի հիմնական առավելություններն են`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով:
Patver software_of_the_year Support center phone number