Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում

   2015թ. դեկտեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

   Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number