Ավարտվեց ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգի ներդրումը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղում

   2016թ. հունվարին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգի ներդրումը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղում:

   Ենթահամակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության աշխատավարձի հաշվարկը, կադրերի ներքին գործընթացները, հաշվետվությունների ստացումը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number