Վարկային պորտֆելի արժեթղթավորման գործընթացի ավտոմատացումը ՀԾ-Բանկ համակարգով

   2015 թ. դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ-ում վարկային պորտֆելի առաջին արժեթղթավորման գործարքը: ՀՀ տնտեսության համար գործարքի կարևորության վերաբերյալ արդեն տրվել են որոշ փորձագիտական գնահատականներ:

   Գործարքին մասնակցում էին ՀԾ-Բանկ համակարգն օգտագործող 5 ունիվերսալ վարկային կազմակերպություններ(ՈւՎԿ)` «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ,«Գառնի Ինվեստ», «Նոր Հորիզոն», «Կամուրջ», «Գլոբալ Կրեդիտ»:

   Այս գործընթացի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ փորձագիտական որոշակի գնահատմամբ ընտրված արժեթղթավորման ենթակա վարկային պայմանագրերը տեղափոխվելու էին նորաստեղծ արժեթղթավորման հիմնադրամ, սակայն դրանց սպասարկումը շարունակելու էին իրականացնել նշված ՈւՎԿ-ները:

   Խնդրի լուծման համար , որպես արդյունավետ տարբերակ, ընտրվեց հետևյալ մոդելը

  1. Արժեթղթավորման հիմնադրամում տեղադրվեց ՀԾ-Բանկ համակարգը որպես միասնական տվյալների պահոց
  2. Կազմակերպվեց 5 ՈւՎԿ-ներից վարկային պորտֆելների ավտոմատ տեղափոխումը հիմնադրամի տվյալների պահոց և յուրաքանչյուրի մոտ վարկային և ապահովության պայմանագրերի փակման գործընթացը
  3. Հիմնադրամում ավտոմատացվեցին պորտֆելի հետագա սպասարկման և հաշվապահական գործընթացները:

   Հարկ է նշել նաև, որ նկատի ունենալով գործարքի կարևորությունը և սովորականից մի քանի անգամ ավելի կարճ ժամկետում ներդնելու պահանջը` Հայկական Ծրագրեր ընկերությունը ջանք չխնայեց ներդրման ամբողջ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:

Patver software_of_the_year Support center phone number