Որակի ապահովման հիմունքներ
Հայկական Ծրագրերը կազմակերպում է «Որակի ապահովման հիմունքներ» (QA Fundamentals) թեմայով դասընթաց: Դասընթացի նյութը «ISTQB Certified Tester Foundation Level» միջազգային որակավորման նախապատրաստական ծրագիրն է, տրամադրվում է ArmSTQB կողմից: Դասընթացն անվճար է: Դասավանդում են առաջատար մասնագետներ ընկերություններից:

Նպատակները

  • Տեստավորման հիմունքներ
  • Ծրագրային ապահովման մշակման պրոցեսները, տեստավորման պրոցեսի նկարագրությունը նրանցից յուրաքանչյուրում
  • Ստատիկ եղանակներ
  • Տեստային սցենարների մշակման եղանակներ
  • Տեստավորման պրոցեսի կառավարում
  • Գործիքներ

Մասնակցությունը: Դիմել կարող են ՏՏ և տեխնիկական ուղղվածությամբ (ֆիզիկա, մաթեմատիկա և այլն) բակալավրատի 3-րդ կուրսի (և ավելի բարձր) ուսանողները: Դասընթացի ընդունելությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: Հարցազրույցի ժամանակ տրվող հարցերը կվերաբերվեն տրամաբանությանը և ծրագրավորման հիմունքներին:

Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն կստանան աշխատել Հայկական Ծրագրեր ընկերությունում, որպես Որակի Ապահովման ավտոմատացման մասնագետ (QA Engeneer):

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 28.08.2017
Դասընթացի սկիզբ` 05.09.2017
Դասընթացի ընդհանուր տևողություն` 24 ժամ
Շաբաթական ժամերը` 2 անգամ, 2-ական ժամ

Դիմումների ընդունումը սկսված է: Դիմելու համար սեղմեք այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 (94) 31 00 33 հեռախոսահամարին, կամ գրել arshak@armsoft.am հասցեին: