Ներկայումս շուկաների գլոբալիզացիայի և աճող մրցակցության պայմաններում, հաճախորդները գտնվում են ուշադրության կենտրոնում:
Կազմակերպությունները կկարողանան գոյատևել նման պայմաններում միայն այն դեպքում, եթե կարողանան հասկանալ հաճախորդների պահանջներն ու բարձրացնել նրանց գոհունակությունը:
Պահանջարկը ճշգրտորեն կանխատեսելու և հաճախորդների հետ առավել արդյունավետ և շահավետ համագործակցություն ստեղծելու համար անրաժեշտ են մի շարք վերլուծական գործիքներներ, որոնք ապահովում են տվյալների խորը և համապարփակ վերլուծություն:
SPSS-ը (Statistical Package for the Social Sciences) վիճակագրական տեղեկատվության մշակման և վերլուծությունների համար նախատեսված ծրագրային փաթեթ է, որը լայնորեն կիրառվում է հասարակական գիտություններում:
Այս դասընթացները հնարավորություն կտան Ձեզ տիրապետել քանակական տվյալների մշակման և վերլուծության հմտություններին, որոնց կիրառությամբ կարելի է կանխատեսել հաճախորդներից ստանալիք առավելագույն եկամուտները, ներգրավել նոր շահավետ հաճախորդներ, բարելավել հարաբերությունները նրանց հետ:
SPSS-ի վերլուծական գործիքները թույլ են տալիս դասակարգել առկա տեղեկատվությունը ըստ եկամտաբերության, վարքի, վիճակագրական և այլ հատկանիշների, ինչը հնարավորություն է տալիս կառուցել հաճախորդների հետ փոխգործակցության ռազմավարության հիմքը:
Դասընթացը նախատեսված է քանակական տվյալների վերլուծությամբ հետաքրքրված մասնագետների և վերլուծաբանների համար:
Նվազագույն պահանջները – Մասնակիցները պետք է ունենան համակարգչային հիմնական գիտելիքներ:
Տևողությունը - 13 դաս, 26 ժամ
Արժեքը - 78 000 ՀՀ դրամ:
Մարինա Սարգսյանը ստացել է ֆիզ-մաթ գիտությունների թեկնածուի աստիճան Երևանի Պետական Համալսարանում: 1978 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում: 2003 թվականից դասավանդում է «SPSS վիճակագրական փաթեթ կիրառական վերլուծություններում» առարկան նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում: