Ստրատեգիական Մտածելակերպ (Խաղերի Տեսություն)

Հաճախ, մեր գործողությունների արդյունքը կախված է ոչ միայն մեր, այլև այլ անձանց (ֆիրմաների) գործողություններից: Օրինակ, մեր կողմից առաջարկվող վարկի գրավչության աստիճանը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ են առաջարկում մրցակիցները:
Որոշումներ կայացնելիս մենք ստիպված ենք մոդելավորել միջավայրը, և հաշվի առնել այլ խաղացողների մոտիվները, շահերը, որոշում կայացնելու մեխանիզմները: Որոշ դեպքերում մասնակիցները իրար հակառակ շահեր ունեն, որոշ դեպքերում էլ շահերը կարող են մասամբ համընկնել: Տնտեսագետները, քաղաքագետները, ինժեներները տարատեսակ իրավիճակներ մոդելավորելու, վերլուծելու և որոշումներ կայացնելու համար օգտագործում են հատուկ ապարատ, այն է Խաղերի Տեսությունը: Այս դասընթացի նպատակն է ծանոթացնել Խաղերի Տեսության տարրերի հետ:

Խաղերի Տեսությունը թույլ է տալիս մոդելավորել մրցակցային իրավիճակներ շուկայում, հասկանալ, թե ինչպես պետք է շահագրգռել հաճախորդներին կամ աշխատակիցներին, ինչպես ստեղծել համագործակցություն` ֆիրմաների կամ անհատների միջև և այլն:

Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ուզում են տիրապետել որոշումներ կայացնելու ստրատեգիական մոտեցումներին` տնտեսագետներ, մոդելավորողներ, ռազմավարություն մշակողներ, ղեկավարներ:


Տևողությունը - 6 դաս, 10 ժամ

Արժեքը - 30 000 ՀՀ դրամ:


Դասընթացավարի մասին.

Անդրանիկ Խաչատրյանը 2012 թվականին Կարլսրուհեի Տեխնիկական Ինստիտուտում (Գերմանիա) ստացել է ինժեներական գիտությունների դոկտորի աստիճան: Մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հեղինակավոր միջազգային ամսագրերում: Հայկական Ծրագրեր ընկերության աշխատակից է, դասավանդում է «Խաղերի Տեսություն» Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում:

Բեռնել
  • Վարկային և գործառնական մաս
  • Սկսնակ ադմինիստրատորների ուսուցում
  • OLAP - Հաշվետվություններ և Վերլուծություններ
  • ՀԾ-4X պլատֆորմ