Ավարտվեց Պատվերներ ենթահամակարգի ներդրումը Յուքոմ ընկերությունում

2014թ. ապրիլին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգի ներդրումը Յուքոմ ընկերությունում:

Յուքոմ ընկերությունը 2012թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող:

Պատվերներ ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն է ստեղծում ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

Պատվերներ ենթահամակարգը նախատեսված է ներքին և մատակարարներին պատվերների արդյունավետ կառավարման համար: Այն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն պաշարների համալրման որոշումները ընդունելու համար:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել`

  • Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ ներկայացվող պահանջի վելուծություն
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ ներկայացվող պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
  • Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
  • Մատակարարների օպտիմալ ընտրություն ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և արտադրական այլ հայտանիշներից
  • Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում:
Patver software_of_the_year Support center phone number