Հայկական Ծրագրերը միացել է VASCO-ի Digipass Ready Partner Program ծրագրին

2013թ. –ի մարտից Հայկական Ծրագրեր ընկերությունը միացել է VASCO ընկերության Digipass Ready Partner Program ծրագրին: Ծրագիրը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնց համակարգերում ինտեգրված են VASCO-ի կողմից առաջարկվող լուծումները: Ծրագրի շրջանակներում համագործակցող կազմակերպությունների համար VASCO-ն ապահովում է ծրագրային լուծումների վերջին տարբերակների և թարմացումների ստացումը:

Նշենք, որ Հայկական Ծրագրեր ընկերությունը՝ կարևորելով սեփական համակարգերի բարձր մակարդակի անվտանգությունը, ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում կիրառում է VASCO ընկերության անվտանգության սարքերը: VASCO-ն համաշխարհային առաջատարն է on-line համակարգերի համար իդենտիֆիկացիոն սարքեր արտադրողների շարքում և համագործակցում է աշխարհի 100 երկրների գրեթե 10000 ընկերությունների հետ, որոնց թվում են 1700-ից ավել ֆինանսական կազմակերպություններ:

Digipass Ready Partner Program ծրագրին միացած կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել VASCO-ի կայքում, հետևյալ հասցեով`

DIGIPASS Ready Solutions Catalog

Patver software_of_the_year Support center phone number