Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:
Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա:
Պահպանելով տվյալները ամպային տարածքում Դուք ստանում եք հասանելիություն տվյալներին 24/7 ռեժիմով:
Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:
Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում:
Ամպային տարբերակը ղեկավարներին թույլ է տալիս էապես կրճատել սերվերների և դրանց տեխնիկական սպասարկման վրա կատարվող ծախսերը:
Համակարգային ադմինիստրատորների համար ավելի հեշտ կլինի սպասարկել ամպային տարբերակը, քանի որ անհրաժեշտություն չկա կատարել ցանցային կարգավորումներ կամ տվյալների ամենօրյա պահուստավորում:
Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ ՀԾ տվյալների կենտրոնում:
Ամպային տարբերակով աշխատելու դեպքում տվյալներն հասանելի են աշխարհի ցանկացած կետից: Կարելի է աշխատել ինչպես համակարգչով, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով: Վերջինս հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:
Ամպային պահոցները գտնվում են ՀԾ տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Կատարվում է տվյալների կրկնակի պահպանում, ամենօրյա ավտոպատճենում և տվյալների կառուցվածքային ավտոմատ ստուգում:
Այո, պարտադիր է: Հարմարավետ աշխատանքի համար անհրաժեշտ է օպտիկական ինտերնետ կապ: Նախքան ամպային տարբերակին անցնելը կատարվում է ինտերնետ կապի որակի ստուգում ՀԾ մասնագետի կողմից:
Սպասարկման մեջ գտնվող պատվիրատուներն ամպային տարբերակին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման: Սպասարկման պայմանագրով տրամադրվում է 0.5 Գբ ծավալով ամպային պահոցների պահպանման տարածք և 1 Գբ ծավալով պահուստային պատճենների պահպանման տարածք: Լրացուցիչ տարածքի համար գործում է համապատասխան վճար` ըստ սակագնային պլանի:
ՀԾ-Առևտուր համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Մանրամասների համար կարող եք կապվել ՀԾ զանգերի սպասարկման կենտրոն` 060690000:
ՀԾ տվյալների կենտրոնում գտնվող Ձեր տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով: Նույն ռեժիմով գործում է ՀԾ տելեգրամ խումբ` ամպային տարբերակի տեխնիկական հարցերի սպասարկման համար:
Հայկական Ծրագրերի Youtube ալիքում տեղադրված է ամպային տարբերակի մասին հոլովակ: Այն կարող եք գտնել այստեղ :