ՀԾ-Բանկ
Նկարագրություն
Բարձրորակ ավտոմատացումը ժամանակակից ֆինանսական կազմակերպության մրցունակության անհրաժեշտ բաղկացուցիչ է
Հայկական Ծրագրեր Ընկերությունն իր առաջին բանկային համակարգի մշակումը սկսել է դեռևս 1992 թվականին` հիմնվելով ֆինանսական համակարգերի ծրագրավորման նախորդ տարիների փորձի վրա: Չորրորդ տասնամյակն ընթացող անընդհատ կատարելագործման արդյունքում
ՀԾ-Բանկ համակարգի մեջ ներառվել են Հայաստանի և միջազգային փորձից բխող լավագույն լուծումները:
ՀԾ-Բանկ համակարգը նախատեսված է բանկերի, վարկային, ներդրումային և վճարահաշվարկային կազմակերպությունների բիզնես-գործընթացներն ապահովելու համար: Համակարգի միջոցով ավտոմատացվում են բանկային գործի գրեթե բոլոր հիմնական հատվածները:
Համակարգն անընդհատ կատարելագործվում է մեր Պատվիրատուների և բանկային ծառայություններն օգտագործողների աճող պահանջներին զուգընթաց:
ՀԾ-Բանկ համակարգը և իր բարձրորակ սպասարկումը էապես ամրապնդում են մեր Պատվիրատուների մրցակցային առավելությունները:
ՀԾ-Բանկ համակարգի կարևոր հատկություններից են
- Բոլոր ուղղությունների ավտոմատացում
Համակարգն ապահովում է բանկային գործի բոլոր հիմնական ուղղությունների ավտոմատացումը: Այն հնարավորություն է տալիս լավագույն կերպով լուծել ժամանակակից բիզնեսի թելադրած խստագույն պահանջները:
- Կորպորատիվ և մանրածախ ծառայություններ
Համակարգում ներառված ճկուն տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս ապահովել և´ կորպորատիվ, և´ մանրածախ բանկային ծառայությունները:
- Ժամանակակից և զարգացող ծրագրային պլատֆորմ
Համակարգը կառուցված է բիզնես-գործընթացների ղեկավարման հատուկ տեխնոլոգիական միջուկի հիման վրա: Այն թույլ է տալիս գործող համակարգում նկարագրել նոր գործընթացներ և փոփոխել եղածները: Այս հնարավորության շնորհիվ կազմակերպությունները մեծ ազատություն են ստանում իրենց յուրահատկություններն ինքնուրույն ավտոմատացնելու և տարբեր այլ համակարգերի հետ արդյունավետ կերպով համակցելու հարցում:
- Բիզնես-գործընթացների ապահովում
ՀԾ-Բանկն անհրաժեշտ գործիքներ է պարունակում դինամիկ բիզնես-գործընթացներ իրականացնելու և կառավարելու համար, դրանով նպաստում է կազմակերպության բարձր արդյունավետությանը: Կենտրոնացված տվյալների պահոցն ու միասնական փաստաթղթաշրջանառության տեխնոլոգիան պարզեցնում ու արագացնում են տարբեր ստորաբաժանումների միջև առկա բիզնես-գործընթացները:
- Բարձր որակի ուղղված տեխնոլոգիաներ
Ֆունկցիոնալ հագեցվածությունից բացի համակարգն օժտված է մի շարք կարևոր որակական ցուցանիշներով, որոնք առավել պահանջված են բանկային գործում: Համակարգի մշակման համար օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք հատուկ ուղղված են տվյալների մշակման անվտանգությանը, հուսալիությանը և բարձր արտադրողականության ապահովմանը:
- Համակցում հաշվապահական համակարգերի հետ
ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի միջոցով հնարավոր է անմիջական կապ հաստատել հաշվապահական և բանկային համակարգերի միջև: Այս հնարավորության շնորհիվ բանկի հաճախորդները բարձր արդյունավետությամբ ղեկավարում են իրենց բանկային հաշիվները և գործարքներ են ուղարկում/ստանում անմիջապես իրենց հաշվապահական համակարգերից:
- Մասնաճյուղերի միասնական աշխատանք
Բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են տվյալների միասնական հենքով: Սա էական առավելություններ է շնորհում բանկային ծառայություններից օգտվողներին, բարձրացնում է կազմակերպության ղեկավարելիությունը և նվազեցնում է գործառնական ծախսերը:
- Հեշտ հասանելի բանկային ծառայություններ
Վերջին տարիների ընթացքում Հայկական Ծրագրեր ընկերության կողմից մեծ ներդրումներ են կատարվում այն հիմքային տեխնոլոգիաների մեջ, որոնք թույլ են տալիս տրամադրել ինքնասպասրկման հնարավորությունների առավել լայն շրջանակ: Ֆինանսական կազմակերպության համար այդ միջոցները ապահովում են աշխատանքի մեծ արդյունավետություն և հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ: Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում բանկային ծառայությունը մոտենում է հաճախորդին:
- Տվյալների փոխանակում տարբեր կազմակերպությունների հետ
Բազմաթիվ պետական, վճարային, կոմունալ և պրոցեսինգային համակարգերի հետ համակցումը էապես մեծացնում է կազմակերպությունների միջև կատարվող
բիզնես-գործընթացների արդյունավետությունը: Ճկուն և ընդլայնելի տեխնոլոգիական պլատֆորմը թույլ է տալիս սերտ համակցում կատարել այլ համակարգերի հետ: Դա շուկայի փոփոխվող պահանջներին արագ արձագանքելու ունակություն է ապահովում Ֆինանսական կազմակերպության համար: