ՀԾ-Խանութ
Նկարագրություն
ՀԾ-Խանութ համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և խանութի վերահսկման ամբողջական ավտոմատացում.
- ապրանքների ձեռքբերում, մատակարարների հետ փոխհաշվարկներ
- ապրանքների և ծառայությունների վաճառք և վերադարձ
- դրոշմավորվող ապրանքների վաճառք
- համակցում ՀԴՄ-ի, POS-տերմինալի և առևտրային սարքերի հետ
- կանխիկ և անկանխիկ վճարումներ
- բոնուսային (կուտակային) և զեղչային քարտերի կիրառում
- վաճառող-գանձապահի աշխատատեղ
- աշխատանք սենսորային էկրանով
- ապրանքի ընտրություն կոդով, գծ. կոդով, անվանումով, ցուցակից նկարով
- գանձապահի գործողությունների սահմանափակում և վերահսկում
- վաճառքի կամ վերադարձի հետաձգում
- օֆլայն աշխատանք ինտերնետ կապի խզման դեպքում։
Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունների հետ մեկտեղ այն բավարարում է առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը:
ՀԾ-Խանութ համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում:
Դիտել
ՀԾ-Խանութ համակարգի հիմնական առանձնահատկությունները
Լավագույն գին/որակ հարաբերությունը
ՀԾ-Խանութ-ի գինը շուկայում ամենացածրն է համեմատած համակարգի ֆունկցիոնալության, հաշվետվական հնարավորությունների ու տրամադրվող համակողմանի սպասարկման հետ:
Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Խանութ համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.
- նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ,
- գծիկավոր կոդ կարդացող սկաներ,
- մագնիսական քարտ կարդացող սարքեր,
- գնապիտակ տպող սարքեր,
- վաճառքի կտրոն տպող սարքեր,
- էլեկտրոնային կշեռքներ,
- գույքագրման տվյալների հավաքագրման տերմինալ:
Ամպային տարբերակ
ՀԾ-Խանութ համակարգի տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում: Տվյալների պահոցները հասանելի են 24/7 ռեժիմով։ Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում: Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում:
Ավելին
Մոբայլ հավելված
Տվյալները հասանելի են նաև Մոբայլ հավելվածով, այն շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ: Հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել նաև փաստաթղթեր և տեղեկատուներ։
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:
Համակարգի համակողմանի սպասարկում
Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար
- հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից
- հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
- նոր տարբերակների ներկայացման սեմինարներ
- համակարգի ներդրման և խորհրդատվական աշխատանքներ գործընկերների կողմից
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
- Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
- Համակցում Excel-ի հետ. որի շնորհիվ Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Խանութ համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները` կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:
- Բազմաթիվ ներդրված հաշվետվություններ, որոնք թույլ կտան անընդհատ տիրապետել կազմակերպության վիճակի ամբողջական պատկերին և ընդունել արդյունավետ որոշումներ:
- Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին հարմարվելու վրա ծախսվող ժամանակից:
- Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
ՀԾ-Խանութ համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ
Համակցում ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ
ՀԾ-Խանութ համակարգը համակցված է ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ, ինչը թույլ է տալիս ապրանքների և գնորդների տեղեկությունը, առևտրային փաստաթղթերը ներմուծել հաշվապահական համակարգ և խուսափել նույն տեղեկության կրկնակի մուտքագրումից:
Տեղադրման և օգտագործման պարզություն
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ օգտագործողների խորը վերապատրաստում:
Մշտապես թարմացվող համակարգ
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Խանութ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Խանութ համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և որոշ սահմանափակումներով Open Office միջավայրեր:
Տվյալների արագ մուտքագրման հնարավորություններ
Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.
- MS Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում
- Ամբողջ տեղեկության արտահանում և ներմուծում XML ֆայլերի միջոցով: