Հայկական Ծրագրեր ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ անմիջականորեն առնչվող մասնագիտությամբ ուսանողների համար:
Նպատակները
Մեր կարծիքով, ծրագրավորում, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ մասնագիտությունների ուսանողները կարիք ունեն խորացնելու ՏՏ ոլորտի առարկաների իմացությունը, ստանալու ավելի պրակտիկ գիտելիքներ:
Այս դասընթացների նպատակն է հնարավորություն ընձեռել` պատշաճ ծավալով և որակով սովորելու այդ մասնագիտությունների համար կարևոր առարկաները, ծանոթանալ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների հետ: Դրա համար մենք
Բոլոր առարկաների դասավանդման ծրագրերը մշակելիս մանրամասնորեն հետազոտել ենք արտասահմանյան հեղինակավոր ԲՈՒՀ-երում տվյալ առարկաների դասընթացները:
Ընկերություններից հրավիրել ենք դասավանդելու աշխատանքային հարուստ փորձ ունեցող առաջատար մասնագետների և ԲՈՒՀ-երի լավագույն դասախոսների:
Մասնակցությունը
Դիմել կարող են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությամբ ուսանողները կամ համապատասխան դասընթացներ անցած անձինք։ Բոլոր դասընթացները տեղի են ունենալու ժամը 15:00-ից 18:00:
Դասընթացները լինելու են ինտենսիվ, տրվելու են տնային աշխատանքներ, անցկացվելու են ավարտական քննություններ: Մասնակիցները պետք է բարեխղճորեն հաճախեն դասընթացներին, կատարեն տնային աշխատանքները:
C# 1-ին մակարդակ
Սկսնակ ծրագրավորողների և ՏՏ ոլորտում սովորող ուսանողների համար։