Ուսուցում
ՀԾ-Առևտուր
ՀԾ-Առևտուր համակարգը նախատեսված է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Ուսումնական կենտրոնում իրականացվում է համակարգի ուսուցում. դասընթացի նյութը կառուցվում է մասնակիցների աշխատանքային պահանջներին համապատասխան:
Դասընթացը օգտակար կլինի ինչպես սկսնակ օգտագործողների համար, այնպես էլ ՀԾ-Առևտուր համակարգում արդեն որոշ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար:
Դասընթացի կառուցվածքը
- Ծանոթություն համակարգի հետ: Ենթահամակարգեր, տեղեկատուներ, փաստաթղթեր, մատյաններ, հաշվետվություններ:
- Նախապատրաստում աշխատանքին: Կազմակերպության տվյալների մուտքագրում, մնացորդների մուտք:
- Գնումներ: Ապրանքների ձեռքբերում մատակարարից, ներմուծում, հավելյալ ծախսերի բաշխում, վերադարձ մատակարարին, մատակարարների հետ փոխհաշվարկներ:
- Պահեստային հաշվառում: Ապրանքների մուտքագրում, ելքագրում, տեղաշարժ և գույքագրում, հավաքածուների կոմպլեկտավորում և ապակոմպլեկտավորում:
- Մանրա-մեծածախ վաճառք: Կանխիկ և անկանխիկ վճարումների կատարում և ընդունում, ապրանքների վաճառք, ապրանքային կտրոններ, վերադարձ գնորդից, հարկային հաշիվների և բեռնագրերի արտահանում e-Invoicing:
- Հաշվետվությունների ձևավորում:
Դասընթացը կառուցված է իրական կազմակերպության օրինակի հիման վրա, ինչը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ պատկերացնել առևտրային կազմակերպության հաշվառումը համակարգով: Մասնակիցներին տրամադրվում է առաջադրանքների ձեռնարկը, որի օգնությամբ հնարավոր է ցանկացած պահին կրկնել և վերականգնել անցած նյութը: Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճիշտ իրականացնել առևտրային գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, ձևավորել անհրաժեշտ հաշվետվությունները և վերլուծել ստացված արդյունքները:
Դասընթացներն անց են կացվում առավորտյան և երեկոյան ժամերի:
Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը, համակարգի ցուցադրական տարբերակը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 6 դաս, 12 ժամ
Արժեքը - 20 000 դրամ