Ուսուցում
ՀԾ-Հաշվապահ
ՀԾ-Հաշվապահ համակարգը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների հաշվապահության աշխատանքներն ավտոմատացնելու համար: Այն ամենատարածված հաշվապահական համակարգն է Հայաստանում, օգտագործվում է արդեն ավելի քան 10000 կազմակերպություններում: Այդ իսկ պատճառով դասընթացը մեծ պահանջարկ ունի ինչպես գործող, այնպես էլ սկսնակ հաշվապահների շրջանում:
Մեկամսյա դասընթացների գրաֆիկը կազմված է այնպես, որ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունենան զուգահեռ կատարել համակարգի ներդրման աշխատանքները աշխատավայրում, կրկնել անցած նյութը, կուտակել հարցեր ու ստանալ դրանց պարզաբանումները: Դասընթացը ներառում է նաև ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ աշխատանքի ուսուցումը:
Դասընթաց
Ուսուցումը հիմնված է ՀԾ-համակարգերում պրակտիկ աշխատանքների վրա: Յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է առանձին աշխատատեղ իր անհատական համակարգչով, ինչը թույլ է տալիս ապահովել մասնակիցների ինքնուրույն աշխատանքը: Դասընթացի մասնակիցներից մեկի համակարգիչը միացված է պրոյեկտորին: Այսպիսով, բոլոր մասնակիցներն աշխատելուն զուգահեռ հնարավորություն ունեն հետևել գործողություններին, որոնք կատարվում են դասախոսի անմիջական վերահսկողության ներքո:
Դասընթացի ընթացքում իրականացվում են կատարված առաջադրանքների միջանկյալ ստուգումներ: Շեղում հայտնաբերելու դեպքում, դասախոսի օգնությամբ կատարվում է սխալի պատճառի մեկնաբանում և ուղղում:
Առաջադրանքների կատարման ժամանակ հարցեր առաջանալու դեպքում մասնակիցները հնարավորություն ունեն անմիջապես դիմել դասախոսի օգնությանը:
Յուրաքանչյուր դասի սկզբում կատարվում է նախորդ դասերին անցած նյութերի կրկնություն: Մասնակիցները համակարգում ինքնուրույն կատարում են առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս ստուգել անցած նյութի յուրացումը: Առաջադրանքները կատարելիս դժվարություններ առաջանալու դեպքում դասախոսն ամփոփ կրկնում է դրան վերաբերվող նյութը:
Դասախոսներ
Դասընթացները վարում են հաշվապահության ավտոմատացման գործող մասնագետները, որոնք ունեն ոչ միայն դասավանդման, այլև համակարգերի հետ պրակտիկ աշխատանքի և ներդրման հսկայական փորձ: Դասախոսների հարուստ փորձն ապահովում է ուսուցման բարձր որակը և արդյունավետությունը:
Դասավանդման եղանակներ
Խմբային
Տվյալ եղանակով դասընթացների համար հավաքագրվում են պարբերական խմբեր: Ուսուցումն անց է կացվում ստանդարտ ծրագրով, որը հատուկ մշակված է խմբային դասընթացների համար: Այս եղանակը առանձնանում է օպտիմալ որակ\գին հարաբերակցությամբ:
- Խումբը բաղկացած է 12-15 մասնակցից
- Դասընթացն անց է կացվում նախապես պլանավորված գրաֆիկով
- Մշակված է հատուկ դասավանդման մեթոդիկա
- Դասընթացի ընթացքում կատարվում են պրակտիկ աշխատանքներ, գործնական առաջադրանքներ դասախոսի վերահսկողությամբ, ինքնուրույն աշխատանքներ
- Փորձի փոխանակման հնարավորություն խմբի մասնակիցների միջև
- Ցանկացած պահին դասախոսի օգնությանը դիմելու հնարավորություն:
Կորպորատիվ
Վերջին տարիների ընթացքում մեծ ուշադրության են արժանացել կորպորատիվ դասընթացները: Այսպիսի ծրագրեր իրականացվել են առողջապահության, ջրային տնտեսության, գազամատակարարման, բյուջետային ոլորտների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:
- Դասընթացին մասնակցում են նույն ոլորտի աշխատակիցներ ( նվազագույնը 6 հոգի)
- Տվյալ ոլորտի առանձնահատկությունները ներառող ուսուցման ծրագիր
- Տվյալ ոլորտի գործնեությանը վերաբերվող մասնագիտական լուծումների, առաջարկների և հարցերի քննարկման հնարավորություն
Դասաժամեր
Դասընթացներն անց են կացվում առավորտյան, ցերեկային և երեկոյան ժամերի, ինչպես նաև ինտենսիվ գրաֆիկով:
Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են հաշվապահական և համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը, համակարգի ցուցադրական տարբերակը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Տևողությունը - 12 դաս, 24 ժամ
Արժեքը - 35 000 դրամ