Դասընթաց
ՀԾ-Վաճառքների Կառավարում
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը մատակարար ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել մատակարար կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի, առաքման և ապրանքների շուկայական առաջխաղացման գործընթացները:
Համակարգը բաղկացած է գրասենյակային և շարժական մասերից: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի դասընթացը ներառում է և′ գրասենյակային, և′ շարժական մասերի ուսուցումը, այսինքն մասնակիցները կստանան ինչպես առևտրային գործակալներին, այնպես էլ գրասենյակային աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ:
Յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է առանձին աշխատատեղ իր անհատական համակարգչով, ինչը թույլ է տալիս ապահովել մասնակիցների ինքնուրույն աշխատանքը
Դասընթացի կառուցվածքը
- Համակարգի կառուցվածքի և կարգավորումների ուսումնասիրում։ Դրույթներ, ենթահամակարգեր, ադմինիստրատորի գործիքներ։
- Տեղեկատուների ձևավորում։ Ապրանքներին, գնորդներին, առևտրային գործակալներին վերաբերող տվյալների մուտքագրում։
- Աշխատանք գրասենյակային մասի փաստաթղթերի հետ։ Գնացուցակների, զեղչերի, պահեստի փաստաթղթերի, երթուղիների ստեղծում։
- Աշխատանք շարժական մասում։ Շարժական սարքից փաստաթղթերի ստեղծում, հաշվետվությունների ուսումնասիրում։
- Շարժական սարքից ստացված տվյալների մշակում, հաշվետվությունների ուսումնասիրում։
Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է կարողանան ճիշտ իրականացնել մատակարարման գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, ձևավորել անհրաժեշտ հաշվետվությունները և վերլուծել ստացված արդյունքները:
Պահանջվող գիտելիքներ - Մասնակիցներից պահանջվում են համակարգչային հիմնական գիտելիքներ
Ուսումնական նյութեր – Տրամադրվում են բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը
Վկայական - Դասընթացին լիարժեք մասնակցողներին տրվում է մասնակցության վկայական
Խմբային դասընթաց՝
Տևողությունը - 5 դաս, 10 ժամ
Արժեքը - 20 000 դրամ
Անհատական դասընթաց՝
Տևողությունը - 4 դաս, 8 ժամ
Արժեքը - 32 000 դրամ