Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 նոր սերնդի համակարգը:
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգը թույլ է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել ապրանքների մատակարարման գործընթացը` սկսած պատվերների հավաքումից մինչև առաքում և ապրանքների շուկայական առաջխաղացում:
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 hամակարգը բազմապատկում է պատվեր ընդունող գործակալների, առաքիչների, իրացումները գրանցող և վերլուծող մասնագետների աշխատանքի արդյունավետությունը` տրամադրելով նրանց գործունեության միասնական միջավայր: Գրասենյակի և առևտրային գործակալների միջև առցանց տվյալների փոխանակման շնորհիվ մատակարարման շղթայի յուրաքանչյուր մասնակից մշտապես տիրապետում է իրեն անհրաժեշտ տվյալների վերջին վիճակին:
Համակարգի հիմնական առավելություններն են`
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգը համատեղելի է Android 4.0 համակարգով աշխատող շարժական սարքերի հետ: Դրանք կարող են լինել ինչպես բջջային հեռախոսներ, այնպես էլ պլանշետներ:
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգը սերտորեն համակցված է ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6 համակարգերի հետ: Համակարգերի միջև իրացումների և վճարումների փաստերի սահուն փոխանակումը կազմակերպության համար ապահովում է աշխատանքի մեծ հարմարավետություն, աշխատաժամանակի տնտեսում, սխալների բացառում:
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ, զարգացվել համակարգի ֆունկցիոնալ և ինտերֆեյսային հնարավորությունները:
Անցումը ներկա ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգից նոր` ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգին, կատարվում է առանց լրացուցիչ վճարի: