Հավելվածը հատուկ նախագծվել և մշակվել է կազմակերպության ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի և ցանկացած վայրում տեսնել կազմակերպության և՛ հաշվապահական, և՛ բանկային կարևոր տեղեկատվությունը, նա՛և կատարել փոխանցումներ, վճարումներ և այլ գործողություններ։