2021թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և ՄԱՐԻԼԱ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
ՄԱՐԻԼԱ ընկերությունը ստեղծվել է 2010թ.-ին: Ստեղծման նպատակներից են եղել տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք և ստեղծել ընկերություն, որը բացառապես էկոլոգիապես մաքուր տեղական հումքից արտադրում է մսամթերք: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է միայն մսամթերքի արտադրությամբ, այսօր արդեն զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ:
Ներկայումս արտադրանքը առաքվում է Կապանի, Քաջարանի, Մեղրու, Ագարակի խանութներ, ինչպես նաև Երևան քաղաքի ճանաչված սուպերմարկետներ և ընկերության ֆիրմային Սյունիքի բարիքներ խանութներ:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։