2021թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Լայթ ընդ Մոր ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Լայթ ընդ Մոր ընկերությունը զբաղվում է լուսավորության միջոցների, էլեկտրոմոնտաժային, կենցաղային, տնտեսական և շինարարական պարագաների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Կազմակերպությունը կատարում է նորակառույց և վերանորոգման ենթակա շինությունների էլեկտրոմոնտաժային և լուսավորության էներգոարդյունավետության նախագծային և տեղադրման աշխատանքներ: Ընկերությունը հանդիսանում է TDM Electric (Ռուսաստան), ERA (Ռուսաստան), Supra (Ճապոնիա), KOSMOS (Ռուսաստան-Գերմանիա), Unibob (Ռուսաստան), Uniel (Գերմանիա), Volpe Volante (Իտալիա), ProfiTec (Գերմանիա) ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։