Նոր տեղեկատվական ծառայություններ b2b.armsoft հարթակում
b2b.armsoft հարթակի Տեղեկատվական ծառայություններ բաժինը համալրվել է 4 նոր տեղեկատուով՝
- Խոշոր հարկատուներ, որտեղ ներկայացված են ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի մասին տեղեկություններ։
- Ֆինանսական կազմակերպություններ, որտեղ ներկայացված են ՀՀ բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին տեղեկություններ։
- Արտարժույթի փոխարժեքներ, որտեղ ներկայացված են ՀՀ բանկերի և Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող արտարժույթի փոխարժեքների մասին տեղեկություններ։
- Հաշվապահի օրացույց, որտեղ ներկայացված են հարկերի և այլ պարտադիր վճարների, դրանց վճարման ժամկետների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների (ֆինանսական, հարկային և այլն) և դրանց ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկություններ։