2021թ. մարտին Հայկական Ծրագրեր և Ասկե Գրուպ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Պատվերներ
- Ավտոտնտեսություն
- Աշխատավարձ
- Կադրեր
Ասկե Գրուպ ընկերությունը զբաղվում է պողպատե ամրանների արտադրությամբ: 2007թ-ին հիմնված Ասկե Գրուպ ընկերությունը սկսեց պողպատե նախաձևերի արտադրություն` ամրանների հետագա արտադրության համար: 2011թ. ընկերությունը պայմանագրեր է կնքել «Siemens VAI» - ի հետ, որը հնարավորություն է տվել արդիականացնել ընկերությունը պողպատե ամրանների արտադրության համար ձուլման և շարժակազմի նոր սարքավորումներով, ինչպես նաև առկա սարքավորումների արդիականացում իրականացնել:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ասկե Գրուպ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ