2021թ. մարտին Հայկական Ծրագրեր և Մառնիկ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Մառնիկ ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին։ Մառնիկ ընկերությունը հանդիսանում է ֆիննական Վալիո ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կովկասում։ Մառնիկ ընկերությունը 2020թ-ից սկսել է իր սեփական արտադրությունը` ներկայանալով Ֆիննի ապրանքանիշով, որի նպատակն է սպառողին ներկայացնել բացառապես բնական արտադրանք։ Ֆիննին այսօր սպառողին է ներկայանում երկու տեսակ արտադրանքով՝ պաղպաղակ և հալած յուղ։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։