Պայմանագիր ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ

   2021թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է որպես Կոկա-Կոլա ՀԲՔ-ի՝ Ուկրաինա, Մոլդովա և Հայաստան բիզնես միավորի մաս։ Հայկական շուկայում գործում է 1996 թ-ից և տեղական ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայի առաջատարներից է: Ընկերությունը Հայաստանում Կոկա-Կոլա ընկերության ըմպելիքների միակ լիազորված շշալցնողն է, որը հայ սպառողին է առաջարկում հյութերի, նեկտարների, էներգետիկ  և ակլոհոլային ըմպելիքների և սառը թեյերի շարունակաբար ընդլայնվող տեսականի, ներառյալ աշխարհահռչակ Կոկա-Կոլա, Ֆանտա և Սպրայտ զովացուցիչները:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number