2021թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Ավտոֆան Էյ Սի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Ավտոֆան էյ Սի ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Ընկերությունն առաջարկում է ավտոյուղեր, արտադրական նշանակության յուղեր, քսանյութեր, հակասառիչ հեղուկներ և ֆիլտրեր բոլոր տեսակի մեքենաների և սարքավորումների համար։ Ընկերությունն աշխատում է երկու հիմնական ուղղությամբ՝ բիզնեսին ուղղված ծառայություններ և ապրանքներ և անհատներին ուղղված ծառայություններ և ապրանքներ։
Գործունեության ավելի քան տասը տարվա ընթացքում ընկերությունը դինամիկ կերպով աճել է՝ այսօր շուկայում զբաղեցնելով կայուն 2-րդ տեղը։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։