Հայկական Ծրագրեր ընկերությունը տեղեկացնում է, որ 01.08.2021թ-ից փոփոխվում է ՀԾ-Առևտուր 7 համակարգի ձեռքբերման և տարեկան սպասարկման գնացուցակը:
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՃԿՈՒՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ
01.08.21թ-ից հնարավոր է ձեռք բերել ՀԾ-Առևտուր 7 համակարգը 1- 9 միջակայքում ընկած ցանկացած թվով աշխատատեղերի համար:
ՀԾ-Առևտուր 7 համակարգի փոփոխված գնացուցակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Այն պատվիրատուները, ում համակարգի սպասարկումն ավարտվում է 01.08.2021- 01.11.2021 ժամանակահատվածում, գումարը մինչև 01.08.2021թ. փոխանցելու դեպքում կարող են վերակնքել տարեկան սպասարկման պայմանագիրը մինչև 01.08.2021թ. գործող գնացուցակով: