2021թ. հուլիսին Հայկական Ծրագրեր և Հայր և որդի Երեմյաններ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Հայր և որդի Երեմյաններ ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Ընկերությանն են պատկանում իտալական Կազա Նոստրա ռեստորանը, պրեմիում դասի Լիվինգսթոն ռեստորանը, Սմոքինգ Շեֆ սթեյք հաուսը, Պանդոկ Երևան գետափին ռեստորանը, Շերեփ, Լավաշ ռեստորանները, Երևանի Շաուրմա արագ սննդի ցանցը և ազգային խոհանոց ներկայացնող Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը: Yeremyan Projects-ը հանդես է գալիս նաև Yeremyan Products ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է ընկերությանը պատկանող Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրանքով:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։